Շուշան Երիցյան. «Մարդիկ գնահատում են ոչ թե իմ տեսքը, այլ իմ ներքին արժեքները». life.tert.am
Advertisement 1000 x 90

Շուշան Երիցյան. «Մարդիկ գնահատում են ոչ թե իմ տեսքը, այլ իմ ներքին արժեքները». life.tert.am

Մոդել դերասանուհի շուշան Երիցյանին Մարտի 8–ի առթիվ մի շարք անակնկալներ են մատուցել։ Tert.am Life–ի հետ զրույցում Շուշանը նշեց, որ սիրում է այս տոնը։

«Մարտի 8–ին կանայք և աղջիկները ևս մեկ անգամ ուշադրության կենտրոնում են լինում։ Կարծում եմ՝ պետք է մեր ամեն օրը տոնի վերածել և չսպասել կոնկրետ օրվա։ Մեծ սիրով նշում եմ այս օրը»,– ասաց նա ու հավելեց, որ կանանց տոնը նախ նշելու է ընտանիքի, ապա՝ ընկերուհիների հետ։ «Դեռ չգիտեմ՝ երեկոյան ընկերուհիներիս հետ ուր կգնանք։ Հավանաբար, ինչ–որ ժամանցի վայր կգնանք, միգուցե, ջազ քլաբ»,– ավելացրեց Շուշանը։

Խոսելով նվերների մասին՝ մոդելն ասաց, որ իր համար կարևոր չէ դրանց նյութական արժեքը։ «Այսօր շատ հետաքրքիր անակնկալներ եմ ստացել և դեռ շարունակում եմ ստանալ։ Ծաղիկներ, iPhonr 7, նվեր քարտեր, զարդեր»,– ասաց նա, սակայն չբացահայտեց իրեն նվեր մատուցողներն ովքեր են։

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ դրանք սրտանց էին։ Ես չեմ սիրում նյութականացնել նվերները։ Ինձ համար ավելի կարևոր է, թե ինչպես են մատուցում նվերը, քան այն, թե նյութական ինչ արժեք ունի այն։ Սիրում եմ, երբ նվեր մատուցելիս հաշվի են առնում իմ ճաշակը, մտածում են՝ ինչն ինձ դուր կգա՝ ժամանակ ու ջանք են ներդնում, որպեսզի ինձ հաճելի նվեր մատուցեն։ Ինձ համար շատ կարևոր են բարեմաղթանքները, որոնք հենց ինձ են վերաբերում, նկարագրում։ Այսինքն՝ սրտից են բխում։ Իմ ծննդյան օրը  ստացել եմ երկտող, որն ինձ համար շատ ավելի թանկ էր, քան այն բոլոր նվերները, որ ստացել էի»,– նշեց Շուշանը։

Մոդելի խոսքով՝ իրեն գնահատված է զգում. «Ես շատ գնահատված կին եմ։ Անչափ շնորհակալ եմ, որ երբեք չեմ զգացել ուշադրության պակաս։ Ինձ միշտ սիրված և գնահատված եմ զգացել։ Բոլորին մաղթում եմ դա, երևի թե, աղջիկների համար դա է առաջնայինը»։

Ըստ Շուշանի՝ գնահատված լինելը պայմանավորված չէ իր արտաքինով։ «Արտաքին տվյալները շատ քիչ են։ Քանի որ հիմա  գեղեցկությունը հեշտ հասանելի է, ինձ համար արժեք չէ։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է իմ մարդ տեսակով։ Ճանաչելով իմ տեսակը՝ մարդիկ գնահատում են ոչ թե իմ տեսքը, այլ իմ ներքին արժեքները, որը, ինչու չէ, համակցում են նաև այլ բաների հետ։ Հնարավոր է՝ դրա համար ինձ միշտ գնահատված եմ զգում»,– եզրափակեց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր