Ադրբեջանի Սամուխի շրջանում 16 տարեկան աղջիկ է ինքնասպան եղել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Սամուխի բնակչուհի 2001-ին ծնված Էլաքբարովա Բիլլու Էլման գըզըն հրացանից կրակելու միջոցով ինքնասպան է եղել:
Ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն:
Հարուցվել է քրեական գործ, դեպքի արթիվ հետաքննություն է ընթանում:
Ադրբեջանցի հոգեբանների կարծիքով` Ադրբեջանում ինքնասպանության դիմողներին չպետք է դիտել որպես թույլ անձանց, քանի որ ինքնասպանության դիմողների 85 տոկոսը հոգեպես առողջ մարդիկ են: Ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:
Այդ երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2017-ին այդ երկրում արդեն 45 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որից 7-ը կին, 5-ը` անչափահաս են եղել:
2017-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 12 դեպք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2017 թվականի սկզբից մինչև այժմ երկրում մայրասպանության 1, հայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 4, ամուսինների միմյանց սպանության 2, զավակի սպանության 5 դեպք է տեղի ունեցել: