
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Ռոստով»-ին:
«Կարմիր սատանաներին» հաջողվեց խաղի հաշիվը բացել 35-րդ րոպեին:
Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով իր 3-րդ գնդակը խփեց Եվրոպայի լիգայում:
Երկրորդ կեսի 53-րդ րոպեին Ռոստովին հաջողվեց հավասարեցնել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Ալեքսանդր Բուխարովը:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից: