Կանադայի կառավարությանը ներկայացվել է Երևանում դեսպանություն հիմնելու առաջարկ
Advertisement 1000 x 90

Կանադայի կառավարությանը ներկայացվել է Երևանում դեսպանություն հիմնելու առաջարկ

Օտտավայում մարտի 8-ին տեղի է ունեցել Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը: Բարեկամության խմբի համանախագահ Արնոլդ Չանի գլխավորությամբ կայացած նիստին ներկա են եղել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում կայանալիք համապետական ընտրություններին, երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և փոխադարձ կարևորություն ունեցող այլ թեմաների:

Նիստի ընթացքում ընդունվել է հայտարարություն, որով Կանադայի կառավարությանը կոչ է արվել Երևանում հիմնել Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություն:

Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Սասուն Հովհաննիսյանը, Կանադայի Հայ ազգային կոմիտեի  նախագահ Շահեն Միրաքյանը հնարավորություն են ունեցել կանադական կողմին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք վերաբերել են նաև Կանադայի հայ համայնքին:

Հայ-կանադական բարեկամության խումբը վերահաստատել է երկու երկրների միջև կապերի հետագա խորացման կարևորությունը և քննարկել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:



Նման նյութեր