«ՀՀՇ-ում ընդգրկված են մարդիկ, ում արյան մեջ է քաղաքականությունը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչով են զբաղվելու իր կուսակիցները, քանի որ միայն ինքն է ընդգրկված դաշինքի ցուցակում:
Նա նշել է, որ ասելիք ունի, և դրա տեղը խորհրդարանն է: Հարցին, թե իրենց դաշինքը, հնարավոր է, դուրս գա, անցնի հրապարակային պայքարի, նա պատասխանել է. «Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում: Բայց եկեք, չշտապենք, ընտրությունները կկայանան, արդյունքները կլինեն, կտեսնենք: Ո՞վ է ասել, որ մեր թիմը մեծամասնություն չի ունենալու»: