Կարեն Ասլանյանը ընտանեկան բիզնեսի, հոնորարների և սիրելիից բաժանվելու պատճառի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Կարեն Ասլանյանը ընտանեկան բիզնեսի, հոնորարների և սիրելիից բաժանվելու պատճառի մասին. life.tert.am

«Առաջնորդներ» հեռուստասերիալում Արամիկի դերակատար Կարեն Ասլանյանի ծնողները ժամանակին ուզում էին իրենց տղան բժիշկ դառնա, սակայն Կարենի համառությունը հաղթող գտնվեց և նա դարձավ դերասան։ Tert.am Life–ի հետ զրույցում Կարենն ասաց, որ իրնպատակներից մեկը թատրոնում խաղալն է։ Դերասանի հետ խոսել ենք նաև իր մասնագիտության, գումար աշխատելու և կանանց մասին։

–Կարեն, Ձեր ծնողները ցանկանում էին, որ բժիշկ դառնայիք, բայց դուք ընտրեցիք դերասանի մասնագիտությունը։ Ինչո՞ւ կայացրեցիք այդ որոշումը, չեք զղջո՞ւմ։

–Ծնողներս տրամադրված էին, որ ընտրեմ այլ մասնագիտություն։ Դառնամ բժիշկ կամ իրավաբան։ Բայց ես մեկ օրվա մեջ կողմնորոշվեցի և որոշեցի ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Ընդունվելուց հետո ընտանիքումս խնդիրներ չեղան։ Սերիալներում նկարահանվելուց հետո էլ ծնողներս հասկացան, որ. երևի թե, չեմ սխալվել ընտրությանս հարցում։ Բարեբախտաբար, չեմ զղջում, որովհետև ամեն ինչ դեռ լավ է։ Կարծում եմ՝ հետագայում էլ չեմ զղջա։ Ապագայում, եթե դադարեմ զբաղվել դերասանությամբ, կընտրեմ բիզնեսը։

–Թատրոնում և գեղարվեստական ֆիլմում խաղացե՞լ եք։

–Մինչև հեռուստասերիալում գլխավոր դեր մարմնավորելը, փոքրուց խաղացել եմ գեղարվեստական ֆիլմի մասսայական տեսարաններում, պետք է ման գաք, որ գտնեք ինձ։ Բայց գեղարվեստական ֆիլմում չեմ նկարահանվել ինչ–որ կերպար, որն ազդեցություն է թողնում։ Ուսանողական տարիներին թատրոնում խաղացել եմ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը։ Դրանից բացի թատրոնում այլ աշխատանք չեմ հասցրել անել։ Առաջիկայում փորձելու եմ նաև թատրոնում խաղալ, քանի որ առանց դրա անհնար է։

–Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ` բե՞մը, թե` տեսախցիկը։

–Եթե թատրոնը հայրն է, ապա ֆիլմը մայրն է կամ թատրոնը մայրն է, ֆիլմը` հայրը։ Դրանք տարբեր հոգեվիճակ են։ Ֆիլմում դու կարող ես դերիդ վրա աշխատել և նկարել ստացվածը, իսկ թատրոնում իրավունք չունես սխալվելու։

–Ո՞րն է Ձեր եկամուտի կողմնակի աղբյուրը։

–Ընտանեկան բիզնես է։ Չեմ ցանկանում մանրամասնել։

–Կարեն, հայտնի մարդկանց անձնական կյանքը հետաքրքրում է արտիստի երկրպագուներին։ Ինչ–որ նորություններ ունե՞ք։

–Անձնականումս ոչ մի նորություն չկա։ Առայժմ միայն աշխատանքով եմ զբաղված։

–2 տարի առաջ բաժանվեցիք Ձեր ընտրյալից։ Ի՞նչն էր պատճառը։

–Երևի թե, չհասկացանք իրար։ Այն մարդիկ, որոնք ունեն ընտրյալ, կուզեմ զիջող լինեն։ Եթե չզիջես, հարաբերություններում շարունակություն լինել չի կարող։ Զուտ մեր սկզբունքներն էր պատճառը, որ բաժանվեցինք։

–Ի՞նչն եք առաջինը հաշվի առնում աղջկա մեջ։

–Համեստությունը, հավատարմությունը և բարությունը։ Եթե այս երեք հատկանիշները եղան, մնացածը երկրորդական են։

–Ինչպիսի՞ աղջիկների չեք սիրում։

–Ես չեմ սիրում «стервозный», կապրիզնի, չզիջող, չհարմարվող աղջիկների։ Մնացած այլ հատկանիշները նորմալ են։ Աղջիկը կարող է լինել խանդոտ, ունենալ իր ամբիցիաները, բայց երբ լինում է «стервозный», դա արդեն շատ բան փոխում է հարաբերություններում։

–Ունե՞ք կնոջ իդեալ։

–Մայրս է, բայց չեմ կարող բնութագրել մորս։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր