Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի գլխավոր կայարանում կացնով մարդկանց վրա հարձակված և հինգ հոգու վիրավորած տղամարդը, հավանաբար, հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի ոստիկանությունը: «Կասկածյալը նախկին Հարավսլավիայից սերած 36-ամյա տղամարդ է, որը բնակվում է Վուպերտալ քաղաքում: Նա, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի»,- նշել է ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցի իր Էջոում:
Ընդհանուր առմամբ ոստիկանությունն արձանագրել է, որ հարձակման հետևանքով տուժել է յոթ մարդ: Նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն է վարում:
Հիմնվելով հետաքննության նախնական նյութերի վրա՝ ոստիկանությունը ենթադրում է, որ չարագործը գործել է միայնակ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ կասկածյալը կայարանից ոչ հեռու փորձել է փախչել հետապնդումից, բայց նրան բռնել են: Հետապնդման ընթացքում նա տուժել է և այժմ գտնվում է հիվանդանոցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: