Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը կատակել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Կարծես թե սա քո 8-րդ մրցանակն է: Ընդհանրապես այլ հավակնորդներ լինո՞ւմ են, թե՞ դու որոշում ես քո որ գոլը պետք է հաղթի»,- գրել է Հումելսը:
Հայ ֆուտբոլիստը հետևյալ պատասխանն է տվել.
«Սա ֆուտբոլ է և լի է մրցակցությամբ, Մատս: Մի փոքր Միքի-հրաշքն օգնում է ինձ: Շնորհակալություն, ընկեր»:
armsport.am