Ավստրալիայում գերնեղ բնակելի երկնաքեր են կառուցելու
Advertisement 1000 x 90

Ավստրալիայում գերնեղ բնակելի երկնաքեր են կառուցելու

Աշխարհում ամենանեղ երկնաքերներից մեկը կարղ է կառուցվել Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի Սերֆերս Փարադայզ լողափին: 200 միլիոն ավստրալական դոլար (152 միլիոն ամերիկյան դոլար) արժողությամբ նախագծի իրագործման հայտը ներկայացվել է քաղաքապետարանի խորհուրդ: 44-հարկանի աշտարակի բարձրությունը կկազմի 154 մետր, լայնությունը՝ 12 մետր, հաղորդում է myGC պորտալը:

Շենքը կլինի բնակելի, այնտեղ կտեղավորվեն 346-ից մինչև 414 քառակուսի մետր մակերեսով 35 բնակարաններ՝ յուրաքանչյուր հարկում՝ մեկական: Վերջին հինգ հարկերը կզբաղեցնեն եռամակարդակ պենտհաուսը և երկմակարդակ հարկաբաժինները՝ շքեղ բնկարաններով:

Ստորին հարկերում կլինեն առևտրական հարկաբաժիններ, նկուղում՝ ավտոկայանատեղ՝ 117 ավտոմոբիլների համար: Հարող տարածքում կկառուցեն լողափի տուն: Բացի դրանից, համալիրում կզետեղեն մի քանի ավազաններ, մարզասրահ, սաունա և սպա-կենտրոն:

Աշխարհում ամենանեղ բարձրաբերձ շենքը շահագործման են հանձնել 2016 թվականի ամռանը Անգլիայի Բրայթոնում: i360 աշտարակն ունի 162 մետր բարձրություն և չորս մետրից պակաս տրամագիծ:

 



Նման նյութեր