
«Պալերմոյի» նախագահ Պոլ Բոկալինին պատրաստ է դաջվածք անել դեմքին և ուտել 20 սենդվիչ, եթե թիմը պահպանի տեղն Իտալիայի առաջնությունում: 17-րդ տեղից սիցիլիացիներին բաժանում է 7 միավոր:
«Պալերմոյի» նոր նախագիծը հիմնված է ստադիոնի և ակադեմիայի կառուցման վրա: Երիտասարդներին պատրաստելու ֆանտաստիկ համարգ ունենք: Ունենք ծրագիր Ա Սերիայում մնալու դեպքում և դրանից դուրս մնալու համար:
Շատ կարևոր է ֆուտբոլիստների մեջ սերմացնել հաղթողի բնավորությունը: Ասել եմ, որ եթե մնանք Իտալիայի առաջնությունում, պատրաստ եմ ծնկների վրա գնալ եկեղեցի, ուտել 20 սենդվիչ և նույնիսկ դեմքիս դաջվածք անել: Խոսքիս տերն եմ, կանեմ դա»,- Բոկալինիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
armsport.am