Արագ և առողջ քաշ կորցնելու համար նախ և առաջ պետք է վարժությունները համադրել առողջ ուտելիքի հետ: Բայց վարժություններն ու դիետաները նիհարելու միակ միջոցները չեն: healthyfoodteam.com կայքը ներկայացնում է մի քանի ըմպելիքներ, որոնք կօգնեն արագ կորցնել քաշն ու այրել կալորիաները:
Սառը ջուր– Սառը ջուր խմելով ավելի շատ կալորիաներ կայրեք, քանի որ սառնությունն արագացնում է նյութափոխանակությունը: Արդյունքի հասնելու համար օրական կես լիտր սառը ջուր խմեք:
Կանաչ և սև թեյ– Կանաչ թեյն օգտակար է նրանց, ովքեր ցանկանում են այրել ավելորդ կալորիաները՝ արագացնելով նյութափոխանակությունը: Կանաչ թեյն այրում է 43%-ից ավելի շատ կալորիաներ, քան այլ ըմպելիքները: Նույնը վերաբերում է սև թեյին:
Բանջարեղենի հյութ– Բանջարեղենը շատ առողջարար է և օգտագործվում է բոլոր դիետաների մեջ: Խմելով ընդամենը 1 բաժակ բանջարեղենի հյութ՝ ձեզ ավելի լավ կզգաք:
Ձմերուկի սմուզի– Սմուզիները, որոնց մեջ շաքարավազ չեք ավելացնում, առողջարար են: Ձմերուկի սմուզին խոնավեցնում է մաշկը և ջրով սնուցում ամբողջ օրգանիզմը: Այն նաև պարունակում է արգինին, որը մկաններն ամրացնող ամինաթթու է: Այն միևնույն ժամանակ նվազեցնում է օրգանիզմի ճարպերը:
Կոկոսի հյութ- Կոկոսի հյութը պարունակում է մեծ քանակությամբ էլեկտրոլիտներ: Խմեք այս ըմպելիքն առանց համային հավելումների:
Սննդարար ըմպելիքներ– Այս տեսակի ըմպելիքները դրական ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա: Բացի այդ, կարող եք օգտագործել այս ըմպելիքները քաշ կորցնելու նպատակով: Այնուամենայնիվ խորհուրդ է տրվում նմանատիպ ըմպելիքներ օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:
Այս բոլոր ըմպելիքներն ունեն կալորիաներն այրող տարրեր: Խմեք այս ըմպելիքները և առողջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը