«Անդրանիկին մենք այսօր մեքենա ենք նվիրելու» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անդրանիկին մենք այսօր մեքենա ենք նվիրելու»

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայոց Ազգային Գվարդիայի Հայրենադարձության ծրագրի ևս մեկ հաջողված նախաձեռնություն: Հայրենադարձ Անդրանիկ Չաուշյանը ընտանիքի հետ վերադարձավ Արցախ, հաստատվեց Արցախում, Ապրիլյան իրադարձությունների ժամանակ առաջիններից մեկը եղավ որ մեկնեց ռազմաճակատ: Մնաց այնտեղ սահմանները պահելու, նույնիսկ երբ իմացավ, որ տղա երեխա է ունեցել, և միայն երբ արդեն համեմատաբար հանգիստ էր, մի քանի օրով գնաց տուն` իր նորածին որդուն տեսակցելու:

Անդրանիկին մենք այսօր մեր սիրելի Գվարդիական Լևոնի նախաձեռնությամբ մեքենա ենք նվիրելու:

Հարգելի Գվարդիականներ մերոնցից փորձառու վարորդ` ով երկու օրով կարող է մեկնել Արցախ, մեքենան տանելու համար արձագանքեք շտապ: Արշակը (խոսքը Արշակ Զաքարյանի մասին է:- խմբ.) Արցախից հետ գալուց վաղը երեկոյան ձեզ իր հետ կբերի հետ Երևան…»: