Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը փակվել է ձնաբքի պատճառով
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը փակվել է ձնաբքի պատճառով

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը մարտի 14-ին փակ կլինի ձյան առատ տեղումների  պատճառով, որոնք սպասվում են ԱՄՆ-ի արևելյան ափին գտնվող քաղաքում: Այդ մասին հայտնել են համաշխարհային կազմակերպության՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժնում:

«ՄԱԿ-ի կենտրոնակայանը մարտի 14-ին փակ կլինի եղանակային խիստ պայմանների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրանից հետևում է, որ Նյու Յորքի իշխանությունների կողմից հայտարարված փոթորկի նախազգուշացումը գործելու է մինչև մարտի 14-ի երեկո:

Օրվա ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պլանավորված էին մի քանի նիստեր, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բաց բանավեճերը զինված հակամարտությունների պայմաններում ստրկության և մարդավաճառության խնդրի շուրջ:

Օդերևութաբանների կանախատեսումների համաձայն՝ Նյու Յորքին մոտեցող ձնաբուքը կբերի մինչև 45 սմ տեղումներ, ինչպես նաև պոռթկուն քամի: Ավելի վաղ քաղաքի իշխանությունները հայտարարել էին, որ եղանակային պայմանների կապակցությամբ կփակվեն բոլոր դպրոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր