ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը: ԱՄՆ-ի ղեկավարի տարեկան աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար, տեղեկացնում է BBC-ին:
Սփայսերի խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ լրագրողներն իրեն օգնեն ընտրելու այն ոլորտները, որոնց կհատկացվի այդ գումարը:
Ավելի վաղ Թրամփին քննադատում էին, որ նա բիզնեսում իր բազմամյա կարիերայի ընթացքում գործնականում ոչինչ չի նվիրաբերել բարեգործությանը:
Forbes հանդեսի 2016 թվականի վարկանիշում Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատված է 3,7 մլրդ դոլար:
Հավելենք, որ ԱՄՆ-ի նախորդ նախագահների թվում իրենց աշխատավարձը բարեգործությանն են նվիրել Հերբերտ Գուվերը և Ջոն Քենեդին: