
Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիսիլյովի հաղորդումը չեմ նայել ու չեմ նայելու:
Բայց գիտեմ մի պարզ ճշմարտություն. եթե ռուսական ԶԼՄ-երը սկսում են մեզ գովալ, սիրաշահել, ապա միանշանակ է, որ մի ք…ք մեր հանդեպ անելու են: Եվ հակառակը, եթե հնակարծ, ասենք, ադրբեջանցիներին էին տեղ տալիս ՕՌՏ-ով, ապա հենց այդ պահին զենք էր բարձվում Հայաստանի համար:
Հստակ մեխանիզմ է, ով իմ միամիտ, աշխարհի ամենաբարի, պարզ, գովասանքին ու գնահատականին կարոտ, սիրող և ատող, զգացմունքային և անզուսպ, և շատ ռացիոնալ ձևով ու ամեն գնով ու չորով ընտանիք պահող հայրենակիցներ»: