«Միհրան Պողոսյանը «սառույցը» կոտրելով գնում է առաջ». «Առավոտ»
| Դիտվել է`
«Առավոտ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը մնաց հետեւում: Ընտրապայքարին ներգրավված կուսակցություններն ու վարկանիշային թեկնածուներն այս օրերին ակտիվ շփումներ եւ հանդիպումներ են ունենում: Քարոզարշավի մասշտաբներով ու բնակիչների հետ հանդիպումների հաճախակիությամբ հատկապես առանձնանում է թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներից Միհրան Պողոսյանը:
Նա հասցրել է հանդիպել Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ, այժմ ակտիվ բակային հանդիպումներ ու հանրահավաքներ է իրականացնում Նոր Նորքում: Դատելով հավաքներին ներկա մարդկանց բազմությունից՝ կարելի է եզրակացնել, որ այս ընտրությունների նկատմամբ ժողովրդի հետաքրքրվածությունը բավականին բարձր է, սպասելիքները՝ մեծ: Միհրան Պողոսյանին հաջողվում է կոտրել ընտրողների անտարբերության սառույցը, ովքեր գալիս են նախընտրական հավաքներին լսելու պատգամավորության թեկնածուին, հարցեր ուղղելու, ինչու չէ՝ նաեւ պահանջներ դնելու իրենց համայնքի շահերը ապագա խորհրդարանում ներկայացնող քաղաքական թիմի ներկայացուցչի առջեւ: Նա հասցրել է արդեն մի քանի տասնյակ հանդիպումներ ունենալ, մտնում է յուրաքանչյուր բակ, յուրաքանչյուր թաղամաս, լսում է բնակիչներին, ներկայացնում երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման իր մոտեցումներն ու պատկերացումները:
Նոր Նորքում Միհրան Պողոսյանի հրավիրած նախընտրական հավաքի մասնակցիներից տկն Արմինեն մեզ հետ զրույցում նշեց, որ հաճելիորեն զարմացած է թեկնածուի հետ հանդիպումից եւ ստացած տպավորություններից: Նախկինում նա Միհրան Պողոսյանին տեսել էր միայն հեռուստաէկրանից, պատկերացնում էր որպես խստաբարո, չոր եւ պաշտոնական մարդու: Իսկ այսօր իր առջեւ կանգնած էր երիտասարդական ավյունով լի, կայծն աչքերում մի մարդ, ով անկաշկանդ մթնոլորտում շփվում էր, պատասխանում հարցերին, խորամուխ լինում առկա խնդիրների մեջ ու հստակ պատասխանում բարձրացված հարցերին: Երեւում է՝ Միհրան Պողոսյանին հաջողվում է նաեւ քայլ առ քայլ հարթել իր ընդդիմախոսների կողմից հասարակության շրջանում սերմանած նեգատիվ ֆոնը ու իր կողմը տրամադրել ընտրողներին»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ