
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ ԳՄ անդամ, Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ի պատասխան իմ գործունեության՝ հարցազրույց է տվել եւ ասել, թե ես ժամանակին գնացել եկել եմ իր աշխատասենյակ:
Բեգլարյանի մոտ թերեւս հիշողության դիսֆունկցիա է արձանագրվել եւ նա մոռացել է, թե ինչպես էր ինձնից՝ «Մոլորակ» թերթի լրագրողից, գրեթե ծնկաչոք օգնություն խնդրում եւ պաշտպանություն ակնկալում:
Մոռացել է նաեւ, որ թե՛ ինքը, թե՛ իր ընկեր Սամվել Ալեքսանյանը ժամանակին վռնդվել են իմ կողմից, իսկ վերջին տասը տարում սպասում են իմ ընդունելությանը եւ այդպես էլ դրան չեն արժանանում: Ու չեն արժանանալու»: