Վենեսուելայում հումանիտար ճգնաժամ է հայտարարվել
Advertisement 1000 x 90

Վենեսուելայում հումանիտար ճգնաժամ է հայտարարվել

Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեան մարտի 14-ին միաձայն բանաձև է ընդունել երկրում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաև հավանություն է տվել պարենի մատակարարման խնդիրների հետաքննության հանձնախմբի ստեղծմանը:

Խորհրդարանի ղեկավար Խուլիո Բորխեսի խոսքով՝ կառավարությունը փորձում է թաքցնել իսկական աղետալի դրությունը, որում հայտնվել են վենեսուելացիները: «Տրամաբանական կլիներ, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեր հումանիտար ոլորտում, բայց նա փորձում է թաքցնել ճշմարտությունը և քայքայել արտադրությունը»,- մեջբերում է Բորխեսի խոսքը Nacional պորտալը:

Ազգային ասամբլեայի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանն իշխանություններից պահանջում է բացել հատուկ հումանիտար ուղի, որով երկիրը կարող է ստանալ արտասահմանյան  օգնություն՝ Վենեսուելայում աղքատության, սովի և չքավորության հիմնախնդրի լուծման համար:

Վենեսուելայում մի շարք ապրանքների պակասություն է նկատվում սրընթաց գնաճի և պետության եկամուտների անկման պայմաններում, ինչը պայմանավորված է նավթի գների իջեցմամբ, ինչպես նաև իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև ինստիտուցիոնալ ճգնաժամով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր