Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.
«Դիմում եմ ՀՀ ոստիկանապետին
Հարգելի պարոն Գասպարյան, Հայաստանի բոլոր քաղաքացիների մատնահետքերի բանկն ունե՞նք, որպեսզի ընտրությունների ժամանակ ապահովվի անձը հաստատող փաստաթղթի հետ քաղաքացու նույնականացման փաստը, որն իսկապես կբացառի ուրիշի փոխարեն քվեարկելու հանցավոր երևույթը»: