Նեապոլում 69 մարդ է կալանավորվել մաֆիական գործունեության մեղադրանքով
Advertisement 1000 x 90

Նեապոլում 69 մարդ է կալանավորվել մաֆիական գործունեության մեղադրանքով

Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հատուկ ստորաբաժանումները մարտի 15-ի լուսաբացին Նեապոլում իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում կալանավորվել է 69 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր, հաղորդում են տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

Իտալիայի իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ գործողությունն ուղղված էր «Կազալեզի» հզոր կլանի դեմ, որը գործում է տեղական հանցավոր կազմակերպության՝ կամոռայի շրջանակներում: Կալանավորվածներին առաջադրվել են կոռուպցիայի, պետական կապալների բաշխման հայտամրցույթներ անցկացնելիս պաշտոնեական դիրքի չարաշահման, մաֆիական գործունեության մասնակցության մեղադրանքներ:

Կալանավորվածների անուններն առայժմ չեն նշում, սակայն լրագրողներին հայտնի է դարձել, որ նրանց թվում են տեղական վարչակազմի ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ, ինժեներներ և նույնիսկ համալսարանի պրոֆեսորներ Հարավային Իտալիայի Կամպանիայի մարզից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր