Ժիրինովսկին կոչով դիմել է թուրքերին
Advertisement 1000 x 90

Ժիրինովսկին կոչով դիմել է թուրքերին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Ռուսաստանի Լիբերալ-դեմոկտարատական կուսակցության ֆյուրեր,հայտնի կին ծեծող և սկանդալիստ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադառնալով թուրք-հոլանդական հարաբերություններին հատուկ կոչով դիմել է թուրքերին… «Ճիշտ են անում թուրքերը,ամբողջությանբ պաշտպանում ենք… ՊԱՏԺԵ՛Լ Հոլանդիային… Հավանական է, որ այսօր այդ երկրի իշխանությունները կպատժվեն ընտրողների կողմից,երբ վերջիններս չընտրեն իշխող կուսակցությանը»,- մեջբերում է Ժիրինովսկու խոսքերը ldpr.tv-ին…

Նախ, հետաքրքիր է սույն ամենագետից իմանալ, թե ի՞նչ պատժամիջոցներ կարող է կիրառել Անկարան Ամստերդամի դեմ… Պատասխանը մեկն է՝ ոչ մի… Ցանկացած տնտեսական պատժամիջոց հոլանդացիների դեմ բումերանգով հետ կվերադառնա թուրքերի ճակատին և կլինի եռակի «ցավոտ»…

Քաղաքական պատժամիջոցներից Էրդողանը բացի դեսպան հետ կանչելուց, այլ երկրի դեսպաններին Թուրքիայի տարածք չթողնելուց և անբարոյականին բնորոշ մեծբերանությունից և այլ երկրների ղեկավարներին պիտակավորելուց բացի ոչինչ չի կարող անել…

Թուրքիայի ԱԳՆ-ն ամպագորգոռ հայտարարեց, որ թույլ չի տա հոլանդացի դիվանագետներին տրանզիտով երթևեկել իր տարածքով…

Այնպիսի տպավորություն է,որ հոլանդացի դիվանագետները չեն քնում և երազում են, թե ոնց են Անկարայով կամ Ստամբուլով մի այլ երկիր գնալու… Ծիծաղելի է, բայց այսպիսի մանկամիտ պատժամիջոցներով Էրդողանը սեփական հասարակությանը համոզում է, որ համարժեք պատասխան է տվել Նիդերլանդներին…

Թուրքերի մյուս պատասխանը՝ Հոլանդիայի դեսպանին երկրի տարածք մուտքն արգելելն էր… Դա այն դեպքում, երբ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն տարրական վռնդեց երկրից Թուրքիայի երկու նախարարների, որոնցից մեկը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն էր…

Հետաքրքիր է, թե Եվրամիության ամենազարգացած երկրներից մեկի դեմ «միջակ» թուրքն էլ ի՞նչ կարող է ձեռնարկել,որ Մոսկվայում Էրդողանի նորաթուխ բարեկամն այդքան ոգևորվել է… Ի դեպ, Ժիրինոսկին մի կոպիտ սխալ է թույլ տվել իր կոչի մեջ…

Եթե հանկարծ,երեկ Հոլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Մարկ Ռյուտեի կուսակցությունը պարտություն կրի նրա գլխավոր մրցակից Հերտ Վիլդերսի «Ազատության կուսակցությանը», որը հայտնի իր աջակողմյան հայացքներով և հոլանդացի ընտրողին խոստանում է մաքրել երկիրը ներգաղթյալներից և հատկապես մահմեդականներից, ապա թուրքերի վիճակը այդ երկրում էլ ավելի կվատթարանա…

Իսկ էրդողանը կկորցնի իր 250 հազարանոց «հինգերրորդ շարասյունը» Նիդերլանդներում,որոնց միջոցով փորձում էր ազդել երկրի թե՛ ներքին,թե՛ արտաքին քաղաքականության վրա…

Հ.Գ. Երբ 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքերը խոցեցին ռուսական ռազմական СУ-24 ինքնաթիռը, նույն Ժիրինովսկին կոչ էր անում հայերին և քրդերին պատերազմ սկսել Թուրքիայի դեմ…

Հետաքրքիր է, թե որքանով Ժիրինովսկին վաճառեց իրեն և իր սեփական կուսակցությունն Անկարա-Բաքու տանդեմին և թրքատյացից մեկ վայրկյանում վերածվեց թրքամոլի… Էրդողանը և Ալիևը ազգությամբ իրավաբան հորից և ռուս մորից ծնված (այդպես է իր ազգային պատկանելիությունը ներկայացնում ՌԴ-ի գլխավոր լիբերալ-դեմոկրատը) Ժիրինովսկուն այնպես են գնել,որ վերջերս նա սկսել է թուրքերեն երգել Վլադիմիր Սոլավյովի թոք-շոուներից մեկի ժամանակ…

Բացի այդ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ալմաթիում (նախկինում Ալմա Աթա) ծնված Ժիրինովսկու ռուս մայրը իր որդուն ունեցել է ոչ թե «իրավաբանից», այլ տեղացի թուրքից… Այսքան տարի անց արյան կանչն ինքն իրենն արեց…»:



Նման նյութեր