Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի անգամ արդեն գրել էի, բայց մի հատ էլ կգրեմ:
ՕՐՕ դաշինքին բացարձակապես չի հուզում քանի տոկոս են իրենք հավաքելու ընտրություններում: Նրանց նպատակը ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ կազմակերպելն է:
Արտասահմանյան կռիշն ունեն ի դեմս Հանթսման-կրտսերի, Հեֆֆերնի և նաև «Սիվիլիթասին» կից մորմոն-ինտիլիգենտների բրիգադի՝ Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան և այլոք:
Ներսի խիպիշը ապահովելու է Սամվել Բաբայանը և «Սասնա Ծռերի» ազատության մեջ գտնվող ակտիվը, որն արդեն բացեիբաց իր աջակցությունն է ցուցաբերում Օհանյան և Կոին:
Համացանցում օգտագործվելու է «Սասնա ծռերի» ժամանակ մեծ հաջողությամբ օգտագործված կատաղած և ագրեսիվ ֆեյքերի ռազմավարությունը՝ քֆուր, քյաֆար, ռեպորտ, բլոկ ձևերով:
Հետևելով ներսի հայտնի գրանտածիծերի գերակտիվ պահվածքին՝ Ջրառատի դեպքերի ժամանակ պարզ է դառնում նաև՝ ում է աջակցում տարածաշրջանում ամենախոշոր տարածք ունեցող դեսպանատունը:
Մեծ հավանականությամբ շուտով կլսենք նաև Վահան Շիրխանյանի աջակցության ձայնը:
Մի քիչ անհասկանալի է այս ամեն ինչում Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, բայց այստեղ տարբեր զարգացումներ կարող են լինել, ամեն դեպքում ԱԱԾ-ին խորհուրդ կտայի մեծ ուշադրություն դարձնել Րաֆֆիի անվտանգության ապահովմանը:
Դեռևս այսքանը: Հետո չասեք, թե չեմ ասել »: