«Շմայսն էսօրվանից Առաքել Մովսիսյան է, որ չխաբնվեն». Առաքել Մովսիսյան. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Շմայսն էսօրվանից Առաքել Մովսիսյան է, որ չխաբնվեն». Առաքել Մովսիսյան. tert.am

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, Արմավիրի մարզից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Առաքել Մովսիսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդել է, թե ժողովուրդն է որոշողը ում իր ձայնը կտա, չնայած Արմավիրում միայն ՀՀԿ-ից առաջադրվածների ուժեղ մրցակցությանը:

Առաքել Մովսիսյանի խոսքով՝ մարզում լարվածություն չկա, դա լրագրողներն են լարում:  «Դուք եք լարում, բայց չի ստացվի, դա չի լինի, մենք Սարոյան եղբայրներ չենք, ընկերներ ենք, եղա՞վ, անկախ նրանից՝ ով կդառնա պատգամավոր, անկախ նրանից ով իրան ճղումա, որ դառնա պատգամավոր… եթե որևէ մեկը շատ ա ուզում դառնա պատգամավոր, իրան ճղումա, որ դառնա, կնվիրեմ իրան, բայց մեր ընկերներն այդ կարգի չեն: Էտ ուրիշ կուսակցությունների մասին է»,-ասաց նա և կրկնեց, թե ինչ ցանել են՝ էն էլ հնձելու են:

Հարցին, թե մարզում առաջադրվածներից գրեթե բոլորը խարիզմատիկ թեկնածուներ են, Առաքել Մովսիսյանը հակադարձեց. «Տո դու ինձ բոլորի հետ մի համեմատի, ես իմ կյանքով եմ ապացուցել»: Այնուհետև ուղղեց. «Ես ինչ ասում եմ ՀՀԿ-ականներին չի վերաբերում, մնացածին ա վերաբերում»:

Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե քարոզարշավին գյուղերով անցնում են, ինչ պատկեր կա՞ և ի՞նչ են արել մարզի համար, այսքան տարի լինելով մարզի պատգամավոր, պատասխանեց. «Էսքան տարի տեսնում էիք, լսում էիք, ես 7 գյուղի պատգամավոր եմ եղել, իմ ունեցածի 70 տոկոսը տվել եմ գյուղերին, հիմա ամբողջ մարզովա, իսկ մարզը ոչ մեկի պապայինը չի, մարզը ժողովրդինն է, էտ ժողովուրդն էլ որոշելու է՝ ում ձայն տա, ինչի համար տա ու ոնց հավատա: Ես էլ նենց եմ անում, որ բոլորը հավատան ինձ:  Ես հաստատ չեմ հիասթափեցնի… եթե ինձ ձայն տան, եթե իրենց ձայնը տան Առաքել Մովսիսյանին, դա ես եմ, անձամբ իմացեք, Շմայսն էսօրվանից Առաքել Մովսիսյանն է, որ չխաբնվեն»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ բոլորն իրեն Շմայս են ճանաչում, բայց ցուցակում գրված է լինելու Առաքել Մովսիսյան: