Սոֆին, Նազենին, Մայան, Անահիտը, Հրանուշը և այլք՝ LOccitane en Provence-ի նոր բույրի շնորհանդեսին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սոֆին, Նազենին, Մայան, Անահիտը, Հրանուշը և այլք՝ LOccitane en Provence-ի նոր բույրի շնորհանդեսին

Երեկ հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ կանայք հրավիրված էին «Պրովանս» ռեստորան՝ LOccitane en Provence-ի նոր՝ արևային բույրի՝ Terre de Lumiere պարֆյումի շնորհանդեսին: Ֆրանսիական երաժշտությունը և քաղցր օծանելիքի բույրը տարածվել էին սրահում:

«Այսօր ներկայացնում ենք մեր նոր բույրը, որը կոչվում է Terre de Lumiere: Բույրը նախատեսված է գուրմանների համար, քանի որ շատ քաղցր է: Այս անգամ որոշեցինք մի քիչ տարբերվել և շնորհանդեսն անում ենք Պրովանս ռեստորանում, որտեղ հրավիրված հյուրերը կծանոթանան բույրին»,- նշում է Հասմիկ Սմբատյանը։

Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մայա Պողոսյանը, Անահիտ Սիմոնյանը, Հրանուշ Եղոյանը, Լուսինե Թովմասյանը, Սոնյան, Նարինե Մանուկյան, Լիլի Շահումյանը, Սյուզին հյուրերի շարքում էին և BlogNews.am-ի հետ զրույցում կիսվեցին բույրի հետ կապված իրենց տպավորություններով:

Նազենի Հովհաննիսյանը կարծում է, որ բույրն ունի սիրահար մարդու բնավորություն և արևի ջերմություն, որն էլ ասոցիացվում է գարնան հետ. «Կարծես նոր էջ սկսելու և սիրահարության տպավորություն է: Շատ բնորոշ է կնոջը, ով ուզում է նոր զգացողություններ վերապրել»:

Հաղորդավարուհին նաև նշում է, որ Loccitan-ի հոտերից սիրում է վարդի բույրով օշարակը, քանի որ հատուկ թուլություն ունի վարդի բույրի նկատմամբ: Նա նաև առանձնացրեց խնամքի միջոցները, որոնք ցանկացած կնոջ տեսակին հարմար են»:

Ինչպես Սոֆի Մխեյանը նշեց, բույրը փորձելուց հետո մտքով գնաց շատ հեռուներ, որոնց մասին, սակայն, որոշեց լռել. «Այս օծանելիքը կդառնա ինձ համար նոր և հետաքրքիր բույր: Նրանց տեսականին բավականին հարուստ է, և յուրաքանչյուր կին իր բույրը կարող է գտնել»:

Լուսինե Թովմասյանն էլ նշում է, որ քաղցր օծանելիքի սիրահար է, իսկ այս բույրը կհամալրի իր սիրելի օծանելիքների շարքը. «

Մեծ սիրով կօգտագործեմ գարնանային այս գեղեցիկ օծանելիքը: Իսկ խնամքի միջոցներից ես վաղուց եմ օգտվում։ Կինը պետք է խնամված լինի և այս ապրանքանիշից օգտվելիս, միանշանակ, կարող է խնամված և գեղեցիկ տեսք ունենալ»:

Քաղցր բույրերի սիրահար է նաև Մայա Պողոսյանը, իսկ այս օծանելիքը նկարագրելիս նշեց. «Մրգային, ծաղկային թեթև նոտաներով բույր է, ոչ ծանր: Հենց առաջին փորձարկումից էլ հավանեցի: Սա ինձ համար հիանալի առիթ է, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանամ ապրանքատեսակին»:

Դե իսկ օծանելիքի բույրը քննարկելուց հետո հյուրերը մասնակցեցին համեղ հյուրասիրությանը:

Ամբողջությամբ՝ blognews.am