Պատրաստ եմ բաց տեսարաններում խաղալ, եթե… Թամարա Գևորգյան
Advertisement 1000 x 90

Պատրաստ եմ բաց տեսարաններում խաղալ, եթե… Թամարա Գևորգյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Թամարա Գևորգյանը պատմել է «Իմ անցյալի դիմանկարը» գեղարվեստական ֆիլմի մանրամասների մասին, որի գլխավոր հերոսուհուն է մարմնավորում:

«Նախ պետք է ասեմ, որ նախապես որոշվել էր այս ֆիլմը կոչել «Դիլեմա», սակայն վերջանական անվանում ընտրվեց  «Իմ անցյալի դիմանկարը», ինչն, ըստ իս, շատ ավելի համահունչ է ֆիլմին: Սյուժեի մասին չեմ խոսի, միայն կնշեմ, որ սա հոգեբանական ֆիլմ է: Այն պատմում է մի տղամարդու մասին, ով շատերի նման ունի ներքին հոգեբանական խնդիրներ, բարդույթներ: Նա չի կարողանում իր անձնական տրագեդիաների պատճառով պահել իր կյանքի երկու կանանց, ովքեր իրարից շատ տարբեր էին իրենց տեսակներով: Հերոսի խնդիրը կայանում է  նրանում, որ նա անընդհատ կորցնում է իր սիրելի մարդկանց և ուզում է  հասկանալ, թե ինչու է իր կյանքում ամեն բան այդպիսի ընթացք ունենում: Այս ֆիլմում սուր կոնֆլիկտներ չկան, զուտ հոգեբանական իրավիճակներ են ներկայացված, որը բավականին գեղեցիկ է տեսնել էկրաններին»:

«Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմի հիմքում իրական պատմություն է ընկած.

«Հենց սկզբից ինձ հետաքրքրեց այն փաստը, որ ֆիլմի սյուժեն իրական պատմություն է: Ավելի հետաքրքրական է այն  հանգամանքը, որ ողջ պատմությունը ֆիլմի պրոդյուսերի՝ Դավիթ Կիրակոսյանի կյանքի մասին է: Իրականում նա իր ողջ կյանքում աշխատել է, գումար հավաքել, որպեսզի իր կյանքը էկրանավորի: Ընդ որում՝ ողջ նկարահանումների ընթացքում այս պատմության իրական հերոսն ու հերոսուհին մեր կողիքին էին: Կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր ու պատասխանատու էր այն, որ նրանք իմ կողքին են, իսկ ես նրանցից մեկին եմ մարմնավորում»,- պատմեց Թամարան՝ ավելացնելով, որ «Իմ անցյալի դիմանկարը» գեղարվեստական ֆիլիմի ռեժիսորն է Ֆիլիպ Պողոսյանը, ով նաև մարմնավորել է գլխավոր հերոսին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



Նման նյութեր