Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում մարտի 16-ի ցերեկվա և երեկոյան ժամերին տեղացած առատ ձյան հետևանքով ձյան կամ մերկասառույցի շերտով են պատվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնից, ձյան շերտը Սևանում, Ճամբարակում և Վարդենիսում  կազմել է մոտ 15, Գավառում՝ 20-25, Մարտունիում՝ 30-35 սանտիմետր: Ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն ընթացել են ինչպես մարտի 16-ի երեկոյան, այնպես էլ լույս 17-ի ընթացքում: Վարդենյաց լեռնանցքում ձյան շերտը կազմել է մոտ 40 սանտիմետր, ինչի հետևանքով դժվարանցանելի վիճակ է առաջացել Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհին:

Մարզի մնացած ճանապարհներին անցանելիությունը պահպանվում է: «Մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան՝ բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի: Բոլոր ուղղություններում ընթանում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ»,-հավաստեց  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը:

Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանի հավաստմամբ՝ ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ են ընթանում նաև Վարդենյաց լեռնանցքում: