
Հանրապետական կուսակցության քարոզչական տեսահոլովակներից մեկը, որտեղ հնչում է Ռենկարնացիա խմբի երգը, հեռացվել է կուսակցության «YouTube»-ի պաշտոնական էջից: Ֆեյսբուքյան օգտատերերն արդեն քննարկում են, թե որը կարող էր լինել հեռացման պատճառը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը նախընտրական շրջանում կուսակցության քարոզչական հարցերի պատասխանատուն է, armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է տեսանյութի հեռացման փաստը եւ նշել, որ շուտով նոր տեսահոլովակ է լինելը, որը քարոզարշավային տարբերակով է լինելու: