Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Ռոստով»-ի դեմ պատասխան խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հանդիպման մասին:
«Մենք մտավախություն ունեինք, որ հանդիպումը կարող է տեղափոխվել լրացուցիչ ժամանակ: Առաջին խաղակեսին մենք թարմ էինք: «Ռոստով»-ը տանում էր խաղը դեպի լրացուցիչ ժամանակ, որտեղ մեզ համար առավել դժվար կլիներ: Շատերը կարող են ասել, որ մենք քիչ գոլեր խփեցինք, սակայն մեր դեմ շատ բաներ կային»,- ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվովգերազանցեց ռուսաստանյան «Ռոստով»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկայինկազմում էր, մասնակցեց ամբողջ հանդիպմանը և իր ներդրումն ունեցավ միակ գոլի «հասունացման» մեջ: