«Հուսով եմ՝ երրորդ և վերջին անգամ կունենամ իմ ընտանիքը». Նաիրա Մովսիսյանը 29-ամյակի անակնկալների ու երեկույթի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Հուսով եմ՝ երրորդ և վերջին անգամ կունենամ իմ ընտանիքը». Նաիրա Մովսիսյանը 29-ամյակի անակնկալների ու երեկույթի մասին. life.tert.am

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ անակնկալները սկսվել են դեռևս երեկ կեսօրից։ Tert.am Life–ի հետ զրույցում Նաիրան պատմել է անակնկալների և մեծ ցանկության մասին։

«Անակնկալները սկսվել են երեկ կեսօրից։ Անի Գրիգորյանը տորթով, ծաղիկներով, արջուկով շնորհավորեց ինձ։ Կեսգիշերին ինձ անակնկալ մատուցեցին նաև ընկերներս՝ ծաղիկներով, տորթով եկան շնորհավորելու»,– պատմեց Նաիրան, ում մայրը ևս կեսգիշերին տորթ ու նվեր էր պատրաստել։

«Մայրս ինձ անձնական նվեր է մատուցել, որը չեմ բացահայտի։ Իմ մաման տարբերվում է մյուս մայրերից այն առումով, որ երբևէ առանց իմ գիտության ոչինչ չի անում, սակայն նվերների տեսանկյունից ասում եմ՝ քո ցանկությամբ մի բան ընտրի։ Նա ինձանից լավ գիտի՝ ինձ ինչ է պետք»,– հավելեց դերասանուհին։

Այսօր երեկոյան Նաիրան տարեդարձը կնշի ռեստորանային համալիրներից մեկում։ Խնջույքին երկար նախապատրաստվելու ժամանակ դերասանուհին չի ունեցել, քանի որ երեկույթի կազմակերպչական հարցերով ավելի շատ զբաղվել են մայրն ու ընկերները։ «Հարազատ ընկերներիս հետ եմ լինելու։ Նույնիսկ բարեկամներիս չեմ հասցրել հրավիրել, քանի որ ես չէի պլանավորել նշել ծնունդս։ Հարազատներս էին իմ փոխարեն պլանավորել ամենը»,– ասաց նա։

Նաիրան նշեց, որ երազանքներ չի պահում, իրենքը ցանկություններ է մտապահում, որոնք իրականանում են. «Երազանքս է տիեզերք թռչելը, որը չի լինի, ես իրականանալի ցանկություններ եմ պահում։ Իմ ցանկությունը երբեք չի փոխվում՝ մայրս  միշտ անպակաս լինի կողքիցս, ես էլ՝ իր։ Երկրորդ ցանկությունս է, որ երկրագնդի բոլոր մարդիկ ժպտան, ես էլ են իրենց ժպտամ»։

Նաիրան պատմեց, որ ամենատպավորիչ ծնունդը եղել է 20–ամյակը, որին շատ էր սպասում։ «Շատ հետաքրքիր ու լավ անցավ։ Այդ տարի նաև կնքվեցի։ Հաջորդ օրվանից կյանքս 180-աստիճանով փոխվեց։ Մասնագիտական առաջարկ ստացա, թեև դեռ ուսանող էի։ Շատ փոփոխություններ  եղան։ Նույնը սպասում եմ նաև 30–ամյակիս»,– նշեց դերասանուհին, իսկ հարցին՝ շրջադարձային ի՞նչ փոփոխության է սպասում 30-ամյակին, արձագանքեց։ «Աստված երրորդություն է սիրում։ Հուսով եմ՝ երրորդ և վերջին անգամ կունենամ իմ ընտանիքը (Նաիրան հաշվում է նաև անհաջող նշանադրությունը, հեղ.): Ես զգում եմ՝ ինչ է լինելու։ Երեք տարի առաջ, ասացի՝ այս տարի մայրանալու եմ, այդպես էլ եղավ»։

Ինչ վերաբերում է հարցին՝ այժմ կողակից ունի՞, Նաիրան նշեց, որ այլևս չի խոսելու անձնական կյանքի ու դստեր մասին։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր