Նրանք շատ փորձություններ են ստիպված եղել հաղթահարել գոյատևելու համար. Անժելա Սարաֆյանը` իր ընտանիքի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նրանք շատ փորձություններ են ստիպված եղել հաղթահարել գոյատևելու համար. Անժելա Սարաֆյանը` իր ընտանիքի մասին

Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը: Դերասանուհին ներկայացրել է իր մորական տատի ընտանիքի լուսանկարը, որում պատկերված են ընտանիքի բոլոր անդամները: Անժելայի մայրը 5 երեխաներից 4-րդն է եղել, իսկ տատիկը Ցեղասպանության որբերից է եղել:

«Պապիկիս նա հանդիպել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Այս լուսանկարը հենց այնտեղ է արվել: Այնտեղից նրանք տեղափոխվել են Հայաստան, սակայն երբեք իրենց տունը չեն ունեցել: Նրանք այն մարդկանցից էին, որ անգամ Հայաստանն այն ժամանակ իրենց տունը չդարձավ: Ցավոք, նրանք շատ փորձություններ են ստիպված եղել հաղթահարել գոյատևելու համար: Եվ այն, ինչ ես սովորել եմ որպես հայ կին, եկել է տատիկիցս և մայրիկիցս, այն սերն ու ջերմությունը, որը ստացել եմ այս տանը` մեծանալով Լոս Անջելեսում», –տեսանյութում պատմում է դերասանուհին:

asekose.am