hraparak.am-ը գրում է. Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Սարգսյանը նաեւ վիրավորվել էր ժամանակին Արցախյան մարտերի ժամանակ, կրկին զինվորներին հաց հասցնելու գործողության ընթացքում: Միաժամանակ նաեւ վերջինս Քանաքեռի եկեղեցում սարկավագ է եղել եւ ինչպես նշում են շատերը, մասնակցել է ժամերգություններին եւ Պատարագներին իբրեւ եկեղեցու սպասավոր:
«Հրապարակը» փորձեց պարզել Արթուր Սարգսյանի անժամանակ մահվան վերաբերյալ Մայր Աթոռի արձագանքը: Հարցմանն ի պատասխան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանել է․ «Որևէ մարդ արարածի անժամանակ մահը մեծ ցավ է և Հայ Եկեղեցու, և յուրաքանչյուր անհատի համար: Նույնպիսին է նաև Արթուր Սարգսյանի պարագան:
Խնդիրը օրենքի դաշտում է և իրականում իրավապահները պետք է զբաղվեն դրանով»,- ասել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նա նաև հավելել է․ «Ուզում եմ տեղեկացնել նաև Արթուր Սարգսյանը ձեռնադրյալ սարկավագ չի եղել, այլ պարզապես շապիկ է հագել Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում` մասնակցելով Ս. Պատարագի արարողություններին»։