Էդի Մերֆին նկարահանելու է «Ուղևորություն Ամերիկա» կատակերգության շարունակությունը. TMZ
Advertisement 1000 x 90

Էդի Մերֆին նկարահանելու է «Ուղևորություն Ամերիկա» կատակերգության շարունակությունը. TMZ

Ամերիկացի կինոդերասան Էդի Մերֆին պլանավորում է նկարահանել «Ուղևորություն Ամերիկա» (1988 թ.) կատակերգության շարունակությունը, որը մեծ ժողովրդականություն էր վայելում հանդիսատեսների շրջանում և նույնիսկ անվանակարգվել էր «Օսկար» կինոմրցանակի համար: Այդ մասին հայտնել է TMZ ցանցային ռեսուրսը:

Նրա տեղեկատվության համաձայն, Մերֆին ներկայում աշխատում է «Ուղևորություն Ամերիկա-2»-ի սցենարի վրա: Դերասանական կազմն առայժմ որոշված չէ:

Դատելով ըստ ամենայնի՝ Մերֆին մտադիր է նախագծում ընդգրկել առաջին ֆիլմի դերասաններին: Վանեսա Բել Քելոուեյը, որը կատակերգության մեջ խաղացել է պոտենցիալ հարսնացուի դերը, ռեսուրսին հայտնել է ֆիլմի շարունակության մեջ նկարահանվելու իր համաձայնության մասին:

Մերֆին կինոյում դեբյուտել է 1982 թվականին, «48 ժամ» կատակերգական մարտաֆիլմում՝ նկարահանվելով Նիք Նոլթիի հետ: Դերասանին համաշխարհային ճանաչում է բերել «Ոստիկանը Բևեռլի-Հիլզից» (1984 թ.) կատակերգությունը: Մերֆիի լավագույն աշխատանքներն են համարվում այն դերերը, որոնք նա խաղացել է «Ուղևորություն Ամերիկա», «Խելառ պրոֆեսորը» (1996 թ.), «Դոկտոր Դուլիթլը» (1998 թ.) կատակերգություններում: Մերֆին խաղացել է մոտավորապես 50 դեր, հիմնականում՝ կատակերգական: Շատ է նկարահանվել հեռուստաֆիլմերում, սերիալներում, ինչպես նաև փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի հոլովակներում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: