Մեծ Բրիտանիայում հավաքորդին մեղավոր են ճանաչել հազվագյուտ թեթեռնիկի նկատմամբ վեց հանցագործություն կատարելու մեջ, տեղեկացնում է BBC հեռուստառադիոկորպորացիան:Ֆիլիպ Քալենը Բրիստոլից Licaenidae թիթեռնիկներ է որսացել Անգլիայի արևմուտքում, այնուհետև սպանել դրանց և դրել իր հավաքածուում ապակու տակ: Ոստիկանությունը խուզարկություն է կատարել Քալենի տանը և հայտնաբերել շուրջ 30 տուփ թիթեռներով:
Սակայն հավաքորդը ժխտում է, որ ինքնուրույն է որսացել թիթեռնիկը: Նրա խոսքով՝ ինքը հազվագյուտ թիթեռնիկը ձեռք է բերել արտասահմանում:
Բրիտանացուն մեղավոր են ճանաչել թիթեռներ որսալու, սպանելու և պահելու մեջ: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ սա նման դատական հետապնդման առաջին դեպքն է Մեծ Բրիտանիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: