Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը զրուցել է Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Նիկշա Բավցևիչի հետ: «Արմենպրես»-ը ներկայացրել է նրա հետ հարցազրույցը:
– Պարոն Բավցևիչ, ինչու՞ ընտրեցիք հենց Հայաստանի հավաքականը, որպես մարզիչ աշխատելու համար:
– Իմ գործակալ Սևակ Կեու չյանը ազգությամբ հայ է, և նա ինձ պատմեց հավաքականի և այն հնարավորության մասին, որ կարող եմ դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Դա հնչեց, որպես հետաքրքիր ծրագիր, մանավանդ երբ հետո արդեն խոսեցի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մյուս անդամների հետ:
– Ծանոթ ե՞ք հավաքականի խաղացողներին, ու՞մ եք հասցրել արդեն ուսումնասիրել:
– Ծանոթ եմ Հայաստանի հավաքականի անդամ Բրայանթ Դանսթոնի հետ, ով այս պահին հանդես է գալիս Եվրոպական բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է մյուս խաղացողներին, ես ձեռք եմ բերել առաջին այն ամբողջ ինֆորմացիան, որ պետք է իմանա յուրաքանչյուր մարզիչ:
– Ի՞նչը կարող եք դուք փոխել հավաքականում, որպես մարզիչ ո՞րն է ձեր հաղթաթուղթը:
– Նախ ուզում եմ տեսնել, թե որքան դրական բան կարող ենք պահել անցյալ տարվա հավաքականի գործողություններից: Միայն դրանից հետո կարող ենք տեսնել, թե ինչ փոփոխություններ են պետք կատարել: Շատ կարևոր է, որ մենք ստեղծում ենք մեծ հպարտություն և հուզմունք Հայաստանի համար, որը ես հուսով եմ կբերի մեծ աջակցություն հայ երկրպագուների կողմից: Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը:
– Հետևել եք Հայաստանի հավաքականի խաղերին փոքր երկրների Եվրոպայի առաջնության ընթացքում, ինչպիսի՞ն էին տպավորությունները:
– Անկեղծ ասած, այդ ժամանակ ես դեռ չգիտեի, և չէի էլ մտածում, որ հնարավոր է՝ լինեմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, այնպես, որ չեմ դիտել բոլոր խաղերը, բայց հետևել եմ արդյունքներին:
– Ինչպիսի՞ ներուժ ունի Հայաստանի հավաքականը:
– Եթե ես չտեսնեի այդ ներուժը թիմում, ես չէի աշխատի այնտեղ որպես մարզիչ: Ես գտնում եմ, որ այն ժամանակները, երբ Հայաստանը խաղում էր փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում արդեն անցել են, և մենք գիտենք, որ ունենք Եվրոպական լիգաների բարձր մակարդակի և այլ մեծ հնարավորություն ունեցող խաղացողներ, ովքեր կարող են նպաստել լավ արդյունքին:
– Աշխարի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը բավական մարդ խմբում է հայտնվել, մրցակիցներն են Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ:
– Այո, ես ծանոթ եմ բոլոր հավաքականներին: Կարծում եմ, որ Բոսնիան հանդիսանում է մեր խմբի ֆավորիտը, քանի որ նրանք ունեն երկու բարձրակարգ խաղացող (Յուսուֆ Նուրկիչ, Միրզա Տելետովիչ), ովքեր հանդես են գալիս ամերիկյան NBA-ում, նրանց մյուս խաղացողները հանդես են գալիս Եվրոպական բարձր մակար դակի ակումբներում: Շվեդիան և Սլովակիան նույնպես ունեն շատ լավ հավաքականներ, բայց մենք նրանց հետ կխաղանք առանց կաշկանդվելու:
Մեզ համար շատ դժվար է լինելու, քանի, որ մյուս բոլոր հավաքականները, ունեն մեծ փորձ այս առաջնություններում հանդես գալու, սակայն դա չի նշանակում, որ դա անհնար է, և մենք չենք պայքարելու: Հուսով եմ, որ մեր բոլոր բասկետբոլիստները պատրաստ են ցույց տալ, որ նրանք բարձր մակարդակի վրա են: