Կանադայի սահմանապահները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների
Advertisement 1000 x 90

Կանադայի սահմանապահները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների

Կանադայի սահմանապահ ծառայությունները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վիճակագրական տվյալների համաձայն` հունվարի 1-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում Կանադայի սահմանապահները ձերբակալել են Մեքսիկայի 444 քաղաքացու: Դա այն դեպքում, երբ նախորդ 2016 թվականի ընթացքում սահմանապահները ձերբակալել էին 410 մեքսիկացու:

Մասնագետները միգրանտների այս հոսքը կապում են Օտտավայի և Մեխիկոյի միջև վիզիայի ազատականցման  գործընթացի հետ: Դրանից բացի, ԱՄՆ-ն խստացրել է մուտքը, իսկ դեպի Նահանգներ Մեքսիկայից հոսքը բավական շատ էր:

Սահմանապահներն իրավունք ունեն օտարերկյա քաղաքացուն ձերբակալել, եթե կարծում են, որ նա կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար:



Նման նյութեր