Փարիզի օդանավակայանում զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդը սպանվել է
Advertisement 1000 x 90

Փարիզի օդանավակայանում զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդը սպանվել է

Փարիզի Օրլի օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել և սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, շրջանառվող տեղեկատվության համաձայն` սպանվածը օդանավակայանի անվտանգությունն ապահովող զինծառայողից վերցրել է զենքն ու թաքնվել օդանավակայանում գտնվող խանութներից մեկում: Այլ տուժածներ չկան:

Ուղևորները նշել են, որ նրանք կրակոցներ են լսել օդանավակայանում, ոստիկանությունն անվտանգության գործողություն է իրականացրել, և նրանց հրահանգել են դուրս գալ շենքից:



Նման նյութեր