14 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Գլենդելում. hetq.am
Advertisement 1000 x 90

14 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Գլենդելում. hetq.am

Hetq.am-ը գրում է. Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ իր ուսերին վերցնելով նաև գովազգային արշավի բեռի մի մասը: Արմեն Ամրյանը նախարար է նշանակվել 2016թ. սեպտեմբերի 27-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է «Հայաստանի ազգային ռադիո» պետական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը, եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավարը, ապա մեկ տարի եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

Արմեն Ամիրյանը որպես պատգամավորության թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր, որը ներառում է 2016թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. փետրվարի 1-ը:

Նշված ժամանակահատվածում Արմեն Ամիրյանը ստացել է մոտ 27 միլիոն 600 հազար դրամ և 108,000 դոլար եկամուտ: Դոլարով ստացված եկամուտը գոյացել է վարձակալությունից ստացված գումարից: Ի դեպ, վարձակալն էլ եղել է նախարարի որդին՝ Հայկ Ամիրյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր