Խորհրդավոր դեպք՝ Երևանում. բնակչի մեքենան կախված է ավտոտնակից ներքև. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խորհրդավոր դեպք՝ Երևանում. բնակչի մեքենան կախված է ավտոտնակից ներքև. shamshyan.com

Այսօր՝ մարտի 18-ին, խորհրդավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ազատության 9/3 հասցեի բնակիչը նկատել է, որ իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 34 QM 017 համարանիշի ավտոմեքենան կախված է ավտոտնակից ներքև։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ավտոմեքենան ոչ թե վարորդի մեղքով է այդ վիճակում հայտնվել, այլ գիշերը ինչ-որ մեկը Mercedes մակնիշի ավտոմեքենայով գտնվել է նշված վայրում, ուժեղ երաժշտություն միացրել իր մեքենայում, որից հետո ավտոմեքենան առաջ է հրել և դիտմամբ ավտոտնակի տանիքից ցած նետել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենան հայտնվել է նման դիրքում։