Մակեդոնիայի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Վարդարը» հյուրընկալվեց «Մակեդոնիա ԳՊ»-ին և ջախջախեց 5:0 հաշվով:
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս խաղում երկուսն էլ դարձան գոլի հեղինակ:
Հայաստանի ընտրանու պաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 63-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Վարդարը» շարունակում է գլխավորել Մակեդոնիայի ընթացիկ առաջնության աղյուսակը:
armsport.am