Եթե սնահավատ եք, նշանակում է՝ ուշադրություն եք դարձնում ցանկացած մանրուքի վրա։ Marketium.ru կայքը ներկայացրել է 6 իր, որոնք անհաջողություն են բերում։
Կակտուս
Փշեր ունեցող բոլոր բույսերը, բացառությամբ վարդի, բացասական էներգիա և անհաջողություն են բերում։
Մեռած բույսեր
Նախ՝ հարկավոր է հետևել, որ բույսերը չչորանան, իսկ թափված տերևները հարկավոր է արագ դեն նետել։ Բացի այդ՝ պետք չէ բնակարանում արհեստական ծաղիկներ ունենալ։ Դա ևս բացասական էներգիայի աղբյուր է։
Կանաչ պատեր
Համարվում է, որ կանաչ ներկված պատերն անհաջողություն են բերում։
Դատարկ աթոռներ, որոնց վրա կարելի է ճոճվել
Իռլանդացիները կարծում են, թե դատարկ ճոճանակ-աթոռները ձգում են անկոչ հոգիների։
Սև դռներ
Բոլոր դեպքերում, երբ դրանք ուղղված չեն դեպի հյուսիս, անհաջողություն են բերում։
Հին օրացույց
Կա կարծիք, որ սխալ տարվա, ամսի կամ օրվա մատնանշումը կարճացնում է կյանքը։ Չի կարելի կենտրոնանալ անցյալի վրա և կանգնեցնել ժամանակը։ Ասվածը վերաբերում է նաև չաշխատող ժամացույցին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը