
Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հաայաստանը ներկայացնող Նարեկ Մանասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Հաղթանակ տոնեց նաև 48 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով հաղթեց Բելառուսի ներկայացուցչին:
Այսպիսով, Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար:
armsport.am