Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում հաղթեց «Միդլսբրո»-ին` 1:3:
Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «կարմիր սատանաների» ֆուտբոլիստ Ֆելայնին:
Երկրորդ կեսի 62-րդ րոպեին հեռահար շեշտակի հաշիվը կրկնապատկեց Լինգարդը:
«Միդլսբրո»-ի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Գեստադը:
Խաղավարտին Վիկտոր Վադեսի սխաից օգտվեց և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երրորդ գնդակը խփեց Վալենսիան:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մեկնարկային կազմում չէր և այդպես էլ մնաց պահեստայինների նստարարին:
Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5-րդ հորիզոնականում է և ունի 52 միավոր