Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի 29–ամյակի անակնկալների մասին Tert.am Life–ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Դերասանուհին մեզ է տրամադրել տարեդարձի խնջույքի լուսանկարներն ու պատմել, որ երեկույթն անակնկալ է կազմակերպվել։
«Խնջույքին ներկա էին ինձ հարազատ մարդիկ։ Նույնիսկ բարեկամներիս չեմ հասցրել հրավիրել, քանի որ ես չէի պլանավորել նշել ծնունդս։ Մայրս ու ընկերներս էին իմ փոխարեն պլանավորել ամենը»,– նշել է նա։
Նաիրան պատմեց, որ երեկոն շատ լավ է անցել։ Մտերիմների հետ մինչև ուշ երեկո պարել–ուրախացել են Երևանի ռեստորանային համալիրներից մեկում։ Դերասանուհին նշեց, որ ռեստորանում իրեն անակնկալ են մատուցել երգչուհիներ Լուսինե Պողոսյանն ու Անի Լուպեն՝ նվիրելով երգ։
Տորթի մոմերը փչելիս Նաիրան իր համար ավանդական ցանկություններ է մտապահել. «Իմ ցանկությունը երբեք չի փոխվում՝ մայրս միշտ անպակաս լինի կողքիցս, ես էլ՝ իր։ Երկրորդ ցանկությունս է, որ երկրագնդի բոլոր մարդիկ ժպտան, ես էլ են իրենց ժպտամ։ Երազանքս է տիեզերք թռչելը, որը չի լինի, ես իրականանալի ցանկություններ եմ պահում»։
Նաիրան շրջադարձային փոփոխությունների է սպասում 30–ամյակին. «Աստված երրորդություն է սիրում։ Հուսով եմ՝ երրորդ և վերջին անգամ կունենամ իմ ընտանիքը (Նաիրան հաշվում է նաև անհաջող նշանադրությունը, հեղ.): Ես զգում եմ՝ ինչ է լինելու։ Երեք տարի առաջ, ասացի՝ այս տարի մայրանալու եմ, այդպես էլ եղավ»։
Ամբողջությամբ՝ life.tert.am