«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատեց, որ թիմի գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն այսուհետ հանդես կգա «Չիկագո Ֆայեր» ակումբում:
Գերմանացի ֆուտբոլիստը կնքել է 1+1 համակարգով պայմանագիր, ինչի արդյունքում ակումբում կստանա տարեկան 4.5 մլն դոլար:
Արդեն երկար ժամանակ խոսվում է Շվայնշտայգերի՝ մանչեսթերյան ակումբը լքելու մասին, սակայն այս որոշումն անակնկալի է բերել երկրպագուներին:
Նշենք նաև, որ ամերիկյան այս ակումբում է հանդես գալիս հայ հարձակվող Դավիթ Արշակյանը:
Բաստիանն ամերիկյան ակումբին կմիանա մեկ շաբաթից, երբ կլուծվեն վիզայի և բնակարանային խնդիրները:
Սիրարփի Աղաբաբյան