«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին դուր չի եկել կատալոնական ակումբի որոշ երկրպագուների պահվածքը «Վալենսիայի» հետ խաղում:
Սեփական հարկի տակ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին որոշ երկրպագուներ ընդունել են սուլոցներով:
«Երկրպագուներից ոմանք առանց պատճառի սուլում էին խաղից առաջ: Նման երկրպագուները, ավելի լավ է, տանը մնան»,- ասել է Պիկեն:
Պիկեն նշում է, որ կապ չունի՝ ում են սուլում երկրպագուները, քանի որ ցանկացած ֆուտբոլիստ կորցնում է ինքավստահությունը և չի կարողանում խաղալ առանց լարվածության:
Նշենք, որ կատալոնական ակումբի երկրպագուները սուլում էին պորտուգալացի ֆուտբոլիստ Անդրե Գոմեշին, ում Լուիս Էնրիկեն շատ է վստահում: Գոմեշը ոչ այնքան վստահ հանդիպումներ է անցկացնում, և նրա՝ խաղադաշտում լինելը դուր չի գալիս երկրպագուներին: Այս խաղում, սակայն, Գոմեշը խփեց իր առաջին գոլը կապտանռնագույների կազմում:
Սիրարփի Աղաբաբյան