«Չեք ուզում, ջհանդամն ուզեք, գնացեք՝ տարածքներն էլ պահեք, էլի՛ տարածքներ գրավեք, ի՞նչ եք վայնասուն դրել»
Advertisement 1000 x 90

«Չեք ուզում, ջհանդամն ուզեք, գնացեք՝ տարածքներն էլ պահեք, էլի՛ տարածքներ գրավեք, ի՞նչ եք վայնասուն դրել»

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած անհույս գործ է, բայց մի անգամ էլ փորձեմ։
Ուրեմն, տիկնայք եւ պարոնայք ոչմիթիզականներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ՉԻ ԿԱՐՈՂ տարածք հանձնել, ՉԻ ԿԱՐՈՂ «Ղարաբաղը ծախել», ՉԻ ԿԱՐՈՂ ծովից ծով Հայաստան ստեղծել, որովհետեւ ԻՆՔԸ 1998 թվականից Հայաստանի նախագահը չէ։

Ուշադրությու՛ն, հասանք ամենակարեւորին. Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնում է իր տեսակետները Արցախի խնդրի լուծման մասին։ ԸՆԴԱՄԵՆԸ։

Չեք ուզում, ջհանդամն ուզեք, գնացեք՝ տարածքներն էլ պահեք, էլի՛ տարածքներ գրավեք, ի՞նչ եք վայնասուն դրել։
Որովհետեւ միայն ՈՒՆԱԿ ԵՔ վայնասունի, ուրիշ ոչ մի բանի»։