Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել «Mea Culpa-2» թատերական ներկայացումը: Դերասան Հրանտ Թոխատյանը ներկայացման վերջում, երբ դահլիճը ոտքի վրա ծափահարում էր դերասաններին, անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ:
Նա ուշադրություն խնդրեց` հայտարարելով, որ Արթուր Սարգսյանի` «Հաց բերող»-ի մահվան մասին: «Աստված թող իր հոգին լուսավորի, քանի որ նա իր կյանքում արեց քայլ: Եկեք արժանի լինենք այդ քայլին»,- բեմից հայտարարեց Թոխատյանը: Նշենք, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը Հրանտ Թոխատյանը չէր կարողացել մասնակցել ներկայացման պատճառով: Ասաց, որ հուղարկավորությանը մասնակցելու է:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am