Արտակ Սարգսյանի շտաբի անդամները գումար են առաջարկում. newsbook.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արտակ Սարգսյանի շտաբի անդամները գումար են առաջարկում. newsbook.am

Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, խորհրդարանական դառնալու համար ջանք ու եռանդ չի խնայում: Նրա շտաբի աշխատակիցները շրջում են Արաբկիր համայնքով և բնակիչներին գումար են առաջարկում:

NewsBook-ի խմբագրությունն ահազանգ ստացավ, որ Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչը՝ Սոնա անունով, շրջել է Բաղրամյանի «SAS» սուպերմարկետի շրջակայքի շենքերով և Արտակ Սարգսյանին ընտրելու առաջարկ արել:

Սոնան խոստացել է, որ ընտրելու դեպքում իրենց պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանը շնորհակալ կլինի, իսկ շնորհակալությունը կարտահայտվի գումարային տեսքով: Սակայն գումարային հստակեցում չի եղել, պատճառաբանել են, թե կախված է Գագիկ Ծառուկյանի շտաբի որոշումներից և առաջարկվող վերջնական թվից:

Բնակիչներին ցուցակագրելու համար Սոնան կոնտակտներ էր տրամադրել, որով էլ NewsBook-ին հաջողվեց զրուցել նրա հետ:

Մենք ներկայացանք Կարինե անունով, իսկ Սոնան իմանալուն պես, թե ինչի համար են զանգել, հայտարարեց, թե որևէ խնդիր չկա, ավելին՝ խոստացավ քիչ անց զանգել, որպեսզի տրամադրենք մեր կոնտակտները, իսկ շաբաթվա մեջ արդեն պայմանավորվածությունը հստակ կլինի: Գումարային չափը թեև հստակ չէր, միևնույն է, խոստացվեց առավելագույն չափով տալ եկող շաբաթվա մեջ:

Սոնան կոնկրետ առաջարկվող գումարից խոսեց այն ժամանակ, երբ իմացավ, որ այլ կուսակցություններից նույնպես առաջարկ է եղել:

Զրույցի մի հատվածը ներկայացնենք առանց խմբագրման:

NewsBook- Մեզ այլ կուսակցություններից է առաջարկ եղել, անունները չեմ ցանկանում տալ, երևի, լավ գիտեք: Ինձ հետաքրքիր է՝ Ձեր մոտ մոտավոր ինչքա՞ն է:

Սոնա-  Չեմ կարող ասել, Կարինե ջան, չասեմ, որ սխալ դուրս չգա, որովհետև ասել են առավելագույնը:

NewsBook- Իսկ առավելագույնն ինչքա՞ն է:

Սոնա- Քանի որ մյուսների բանը չկա, իսկ դրա վրա պետք է ավելանա: Այսինքն՝ սպասում ենք մինչև վերջին օրերը, որ տեսնենք ինչքան է, որ ավելի տանք:

NewsBook- Սոնա ջան, ձեր շտաբից այդ մարդիկ մոտավորապես 100 դոլարի մասին են խոսել, դա ճիշտ թիվ է:

Սոնա- Չեմ կարծում, չէ, չէ, ըստ իս, չի կարա լինի էդքան: Սկզբում ասում էին, որ բավական բարձր կլինի, բայց հիմա ոնց որ գներն իջեցրել են: Ես կարծում եմ, որ 20-ին մոտ կարողա լինի: Բայց չեմ կարող ստույգ ասել, այս երկու օրը պարզ լինի` ես կասեմ:

Զրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթալ կից ներկայացվող ձայնագրությունում:

Հ.Գ Ի դեպ, ներողություն ենք խնդրում Սոնային երբեմն Կարինե ասելու համար, պարզապես մենք սուտ խոսելու և կեղծելու մեջ վարպետացած չենք:

Նյութի աղբյուրը` Newsbook.am



Նման նյութեր