Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակները կհանձնվեն մարտի 24-ին
Advertisement 1000 x 90

Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակները կհանձնվեն մարտի 24-ին

Ինչպես հայտնի է, Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելին,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Բիչախչյանը: Իրենց ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչ օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները: Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում:

Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Միջոցառմանը կարող են ներկա գնտվել միայն Հայաստան-Ղազախստան հանդիպմանը հավատարմագրված լրագրողները՝ ներկայացնելով Հայաստան-Ղազախստան հանդիպման հավատարմագրերը:

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը խնդրում է ներկայանալ միջոցառման մեկնարկից առնվազն 10 րոպե առաջ:

armsport.am