Հարգարժան պարոն նախագահ, օրերս 280 ООО ԱՄՆ դոլարի դիմաց (ի դեպ, վաշխառուների հաշվարկով), 5%-ով տրված գումարի դիմաց տանից վտարվել է իմ ընտանիքը։ Ես 82 տարեկան, սկեսուրս՝ 98 տարեկան, տղաս, հարսս և թոռնիկս։
Ասեմ, որ բանկային համակարգում ինձ պատկանող աոանձնատունը գնահատվել էր 900 ООО ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ի դեպ, նրանց վճարվել է մոտ 50 ООО ԱՄՆ դոլար տոկոս։ Խախտելով մարդկային բոլոր նորմերը, հաշվի չառնելով ցուրտ ձմեռը և կացարան չունենալու փաստը՝ վաշխառուները ոչ մի փոխզիջման չգնացին։ Պարոն նախագահ, ես ոչ տուն եմ խնդրում, ոչ էլ ֆինանսական օգնություն։
Իմ միակ խնդրանքն է Ձեզ, որպես ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, և որպես հայ տղամարդու, խստագույնս պատժել այդ հանցավոր խմբին, որը բաղկացած է վաշխառուներից, չինովնիկներից, դատավորներից։
Այս մարդիկ խախտում են եւ օրենսգիրքը, եւ մարդկային բոլոր նորմերը, եւ Աստծո պատվիրանները: Նրանք իրենց գործողություններով խայտառակում են թե մեր ազգին, թե մեր պետությանը, թե իշխանավորներին: Այս դժբախտության մեջ մենք միակը չենք: Նման արարքների զոհ դարձած տասնյակ մարդիկ ինքնասպան են եղել, շատերն էլ լքել են հայրենիքը : Իմ ցանկությունն է, որպեսզի նրանք իրենց օրենքից վեր չդասեն, եւ հասկանան, որ մեր երկիրը տեր ունի, եւ մեր երկրի քաղաքացիները պաշտպանված են:
Նախապես իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, թող Աստված օրհնի Ձեզ եւ օգնի ձեր դժվարիմն եւ պատասխանատու աշխատանքի մեջ:
Ալլա Բաղդասարյան